Դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Ջո Մանգանիելոն Հայաստան կատարած այցի շրջանակներում մայիսի 29-ին այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ:
Մանգանիելոն Հիշողության պուրակում եղևնի է տնկել է ի հիշատակ իր մեծ տատի՝ Թերվիզ Ռոուզ Դարակջյանի և տատի՝ Սիրարփիի` իրականացնելով իր վաղեմի ցանկությունը:
Հոլիվուդյան դերասանի մորական մեծ տատը Թերվիզ Ռոուզ Դարակջյանը, վերապրել է Հայոց ցեղասպանությունը. նրա ամուսինը ու յոթ զավակները սպանվել են թուրքերի կողմից, իսկ 8-րդըխեղդվել է Եփրատ գետի վրայով փախուստի ժամանակ: Այս դեպքերից կարճ ժամանակ անց ծնվել է Թերվիզի իններորդ զավակը՝ Սիրարփին՝ Ջո Մանգանիելոյի տատիկը: Դերասանը մեծ հուզմունքով և հիացմունքով էր պատմում խարբերդցի իր մեծ տատի մասին:
Մանգանիելոն շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել է մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: