22 հունիսի 2024 - 15:32 AMT
Երևանում անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողները կտուգանվեն

Երևանում անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողները կտուգանվեն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նշվում է, որ Երևանի տարբեր փողոցների շենքերի, կառույցների պատերին պարբերաբար անօրինական թռուցիկներ են փակցվում:

«Մայրաքաղաքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար տուգանք է կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով«–ասվում է հաղորդագրության մեջ։