Հայաստանի թիմը գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն:
Հայաստանը ներկայացնում էին Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը:
Վերջին խաղափուլում մեր շախմատիստները 3:1 հաշվով հաղթել են Ավստրիայի թիմին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Առաջնության հաղթող է դարձել Իսրայելի թիմը, որին առաջնության ընթացքում պարտության է մատնել միայն Հայաստանի թիմը: