Հուլիսի 3-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում, հայտնում է ԱԳՆ-ն։
Կայանալու են Միրզոյանի հանդիպումները Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Վրաստանի ԱԳՆ-ում կկայանա նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։