Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում, որտեղ մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, կունենա նաև երկկողմ հանդիպումներ, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը նախատեսված է հուլիսի 3–ին և բավականին տևական կլինի, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Երկկողմ հանդիպումն առնվազն 1 ժամ կտևի։ Անշուշտ, կքննարկվեն բոլոր այն հարցերը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Առաջին հերթին դա վերաբերում է երկկողմ հարաբերություններին։ Սակայն, իհարկե, հազիվ թե նախագահները զերծ մնան առանց սիրիական, ուկրաինական գործերի քննարկումից»,–ասել է նա։