4 հուլիսի 2024 - 15:08 AMT
ԱԽ քարտուղարը կմեկնի Լոնդոն

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

Այցը տեղի կունենա հուլիսի 17-19-ը ներառյալ՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով։

ԱԽ քարտուղարը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ պետք է ներկայացնի։