Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է մասնակցությունը հայաթափված Շուշիում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։ Նա մտադիր է ներկա գտնվել Թուրքիայի և Նիդերլանդների ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը Բեռլինում հուլիսի 6–ին։ Այդ մասին հայտնել է հայտնել է A Haber–ը։
Հեռուստաալիքնը հայտնել է, որ նման որոշումը կապված է Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի անդամ Մերիհ Դեմիրալի շուրջ սկանդալի հետ, որի դեմ հետաքննություն է սկսել ՈւԵՖԱ–ն։ Պատճառը ֆուտբոլիստի ցուցադրած թուրք ազգայնականների «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստն է, գրում է ՏԱՍՍ–ը։
Հուլիսի 3–ին Թուրքիան 2։1 հաշվով հաղթել է Ավստրիայի թիմին ԵԱ 1/8–ում, Դեմիրալը դուբլի հեղինակ է դարձել։ Երկրորդ գոլից հետո էլ նա ցուցադրել է ժեստը, որը ՈւԵՖԱ–ի հետաքննության պատճառ է դարձել։
Էրդողանը մեկնում է Գերմանիա «բարձրացնելու թուրք քաղաքացիների մարտական ոգին և իր աջակցությունը հայտնելու»։ Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը։ Հավաքը նախատեսված է հուլիսի 6–ին։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին։