Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Նա Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարակիից միջոցառումներին։
Բայրամովը նաև երկկողմ հանդիպումներ կունենա, գրում է APA-ն։
Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հուլիսի 8–ին Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ասել էր, որ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հանդիպմանը, որը տեղի կունենա Վաշինգտոնում հուլիսի 9-11–ը։ Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։