Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղով արտահանվող ադրբեջանական նավթի ծավալները շարունակում են նվազել։ Դա կապված է արդյունահանման կրճատման հետ «Ազերի–Չիրագ–Գյունեշլի» և մյուս առանցքային նավթահանքերում։
Reuters–ը կանխատեսում է, որ օգոստոսին նվազումը կշարունակվի՝ Ջեյհանով կարտահանվի 17․75 մլն բարել նավթ, իսկ հուլիսին այդ ցուցանիշը կկազմի 19․19 մլն բարել, գրում է Haqqin.az-ը։
Ըստ Reuters–ի հաշվարկների, հաջորդ ամիս ադրբեջանական նավթի ամենաօրյա առաքումը ԲԹՋ նավթամուղով հուլիսի համեմատ կկրճատվի 7․5 տոկոսով։
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը (երբեմն կրճատված իբրև ԲԹՋ նավթամուղ) 1768 կմ ընդհանուր երկարության խողովակաշար է՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։ Նավթամուղը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի միջոցով միացնում է Թուրքիայի հարավարևելյան նավահանգիստ Ջեյհանին։ Նավթամուղի կառուցումն արժեցել է 4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Խողովակաշարի սեփականատերն է 11 էներգետիկ ընկերություն միավորող և BP ընկերության կողմից կառավարվող կոնսորցիումը։