ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 10-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ հանդիպմանը ողջունել է Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ գնահատելի է Հայաստանում գործակալության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը:
Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչի շրջանակներում քննարկել են դրա իրականացման հեռանկարները:
Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, որի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերն՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:
Կառավարությունը մշակել ե ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջե կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները ե էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության ե իրավազորության ներքո, որոնցով անցնում են։