11 հուլիսի 2024 - 12:21 AMT
Ավինյան․ Առաջիկայում Չինաստանից Երևան կուղևորվի 171 նոր ավտոբուս

Առաջիկայում Չինաստանից Երևան կուղևորվի 171 նոր ավտոբուս, որոնք կթեթևացնեն հանրային տրանսպորտի բեռնվածությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ նոր ավտոբուսները կապահովեն ավելի հարմարավետ ու հուսալի փոխադրումներ:

«Այս նոր ավտոբուսները կնպաստեն տրանսպորտային համակարգի բարելավմանը և կթեթևացնեն հանրային տրանսպորտի բեռնվածությունը»,–գրել է նա։

Ավելի վաղ քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից: «Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ»,-ասվում էր գրառման մեջ։