11 հուլիսի 2024 - 12:26 AMT
Մինչև 2024-ի վերջ շների համար առանձնացված այգիներ կլինեն բոլոր վարչական շրջաններում

Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում շների համար առանձնացված զբոսայգիներ են կառուցվել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մինչև տարեվերջ նախատեսվում է 12 վարչական շրջաններում էլ առանձնացված զբոսայգիներ կառուցել:

Այգիներում նախատեսված են վարժասարքեր, գիշերային լուսավորություն, ոռոգման նոր ցանց, աղբամաններ, հատուկ ցուցանակներ, ինչպես նաև նստարաններ՝ շներին զբոսանքի հանած քաղաքացիների հանգստի համար:

Երևանի բոլոր վարչական շրջաններում ընտանի շների համար կստեղծվեն հատուկ զբոսայգիներ ստեղծելու մասին խոսվում է 2021 թվականից։