11 հուլիսի 2024 - 13:44 AMT
Զորացրված զինվորներին տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել․ Կա 2 զոհ և վիրավորներ

Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել. նախնական տվյալներով կա 2 զոհ և 3 վիրավոր։ Տեղեկությունը հաստատել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Դեպքը տեղի է ունեցել Գորայքի հատվածում։ Մահացել են վարորդը և մեկ ուղևոր: