12 հուլիսի 2024 - 13:46 AMT
ԱՄՆ դեսպանությունն առաջին անգամ ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնական միջոցառում է անցկացրել Կապանում

Հուլիսի 11-ին ԱՄՆ դեսպանությունն առաջին անգամ ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնական միջոցառում անցկացրեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Միջոցառման պատվավոր հյուրերից էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Կապանի քաղաքապետ Գևորգ Պարսյանը, հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։

«Այս առանձնահատուկ տոնակատարությունը մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների և մեր ժողովուրդների սերտ կապերի ամրապնդման գերազանց հնարավորություն է», - ասել է դեսպան Քվինը՝ ողջունելով միջոցառման հյուրերին։