Հուլիսի 15-ին՝ տեղական ժամանակով 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։52-ին), ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 3․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել է Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Քաջարանից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան և Կապան քաղաքներում՝ 4 բալ ուժգնությամբ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 39․27⁰ և արևելյան երկայնության 46.10⁰ աշխարհագրական կոորդինատներով։