Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ն արձակուրդում է լինելու։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Արձակուրդը կընդհատվի այս շաբաթ Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովով:
Արձակուրդի մեծ մասը վարչապետը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում, որտեղ ևս մինչև օգոստոսի 12-ը նախատեսվում են որոշ աշխատանքային այցեր, մասնավորապես, Տավուշի և Արմավիրի մարզեր»,–ասվում է գրառման մեջ։
Հուլիսի 14–ին վարչապետը տիկնոջ հետ ներկա է եղել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղին։