Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյայի հետ հանդիպմանը, անդրադառնալով Փենսիլվանիա նահանգում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կատարված մահափորձին, ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին, ինչպես նաև մաղթել շուտափույթ ապաքինում վիրավորներին:
Նա նշել է, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարևորելով արդեն իսկ ձեռքբերված հաջողությունները ոստիկանության, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
Վերոնշյալ և մի շարք այլ ոլորտների համատեքստում անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ փոխգործակցությանը՝ ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը կարևորել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը: