17 հուլիսի 2024 - 11:56 AMT
Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Լոնդոն՝ Եվրոպական քաղհամայնքի գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հուլիսի 17-20-ն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին:

ՄԹ-ում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ն արձակուրդում է լինելու, որը կընդհատվի Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովով: