Ադրբեջանը կրկին իր տարածքում Ֆրանսիայից անկախություն պահանջող միավորումների հավաք է կազմակերպում, որը կանցնի Բաքվում հուլիսի 17-18–ը։ Նշվում է, որ համագումարին կմասնակցեն Ֆրանսիայի տիրապետության տակ գտնվող տարածքների 15 քաղաքական ուժերի և շարժումների ներկայացուցիչներ, գրում է Minval.az-ը։
Խոսքը Կորսիկայի, Մելանեզիայի, Պոլինեզիայի, Կարիբյան և Անթիլյան կղզիների խմբի մասին է։
«Բաքվի նախաձեռնող խմբի» հայտարարության համաձայն, «համագումարի մասնակիցները կքննարկեն ֆրանսիական գաղութատիրությունից ազատագրվելու և անկախության համար առավել կազմակերպված պայքարի համակարգման գործողությունները»։
Ավելի վաղ ֆրանսիական Նոր Կալեդոնիյում անկարգություններ տեղի ունեցան Բաքվի հրահրմամբ, ինչը Ֆրանսիայում ապացուցված են համարում։ Ցուցարարները ցույցի էին դուրս եկել Ադրբեջանի դրոշներով, որոշ տեղերում նույնիսկ Հեյդար Ալիևի դիմանկարներով։