Նյու Յորքում հուլիսի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակում Հայաստանի և Նեպալի կողմից կազմակերպված հարակից միջոցառմանն ընդգծել է, որ Հայաստանը և Նեպալը՝ որպես լեռնային և դեպի ծով ելք չունեցող երկրներ, ունեն կայուն զարգացման առանձնահատուկ մարտահրավերներ և խոցելիություններ՝ մասնավորապես, վկայակոչելով գլոբալ շուկաների հասանելիության խնդիրները և կլիմայի փոփոխությունից բխող հետևանքները:
Վերջին համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղին և համայնքներին ու կենսական նշանակություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքներին դրա հասցրած վնասներին
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) հետ համագործակցությամբ Հայաստան-Նեպալ թվինինգ ծրագրին և դրա Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման դրական փորձառության փոխանակմանը և պատրաստակամություն հայտնել շարունակել փոխգործակցությոունը ընդհանուր օրակարգերի առաջմղման ուղղությամբ:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման, ՄԱԿ-ում ՀՀ ու Նեպալի մշտական ներկայացուցիչները և ՀՀ փոխվարչապետի խորհրդական Աննա Գասպարյանը: