Ամերիկահայ զինվորականները ՀՀ–ում ընթացող «Արծիվ գործընկեր» հայ–ամերիկյան համատեղ զորավարժության ընթացքում հանդես են գալիս որպես թարգմանիչներ։ Այդ մասին ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
«Հաճելի էր հանդիպել իմ հայրենի Կալֆորնիայից ժամանած ամերիկահայ զինվորականներին, որոնք «Արծիվ գործընկեր» զորավարժության ընթացքում հանդես են գալիս որպես թարգմանիչներ։ Շնորհակալություն ծառայության համար»,–ասվում է գրառման մեջ։
Հուլիսի 15-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» (Eagle Partner 2024), հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։
Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։