20 հուլիսի 2024 - 15:07 AMT
Air Arabia-ն պատրաստվում է արբիտրաժային վարույթ սկսել ՀՀ դեմ

Արաբական Միացյալ Էմիրությունների բյուջետային «Էյր Արաբիա» ավիաընկերությունը պատրաստվում է արբիտրաժային վարույթ սկսել Հայաստանի դեմ՝ «Ֆլայ Արնա»-ի ձախողված գործարքի պատճառով։ Այդ մասին ասվում է GAR հարթակում, որը հրապարակում է նորություններ արբիտրաժային թեմաներով, հայտնում է Factor.am-ը:

ՀՀ կառավարությունն ու «Էյր Արաբիա»-ն 2021 թվականին ստեղծել էին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ՝«Ֆլայ Արնա» բրենդով, որը համարվում էր ազգային փոխադրող։ Ընկերության 49 %-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ին։

«Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» անունով, հունվարի 16-ից թռիչքներ չի իրականացնում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գործադիրը լուծարում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն։ Կառավարության համապատասխան նախագիծն ընդունվել էր չզեկուցվող ռեժիմով։