Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ՌԴ–ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով խաղաղության հաջորդ գագաթնաժողովին։ Այդ մասին նա ասել է Դրեզդենում՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական միջոցառմանը։
«Այս հարցի շուրջ արդեն շատ քննարկումներ են եղել, վերջինը՝ Շվեյցարիայում, որտեղ հավաքվել էին բազմաթիվ երկրներ, և ես շատ ուրախ եմ, որ Ուկրաինայի նախագահը ևս ցանկանում է, որ Ռուսաստանը ներկա լինի հաջորդ հանդիպմանը»,- ասել է Շոլցը, գրում է Deutsche welle–ն։
Նա հավելել է, որ Բեռլինը պետք է և կաջակցի Ուկրաինային Ռուսաստանի դեմ նրա պաշտպանական պայքարում: Նա նաև ասել է, որ «պետք է ձգտել խաղաղության, բայց ոչ Ուկրաինայի կապիտուլացիայի ճանապարհով»։