23 հուլիսի 2024 - 12:11 AMT
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի QR ուղետոմս․ Կարճ ուղեցույց՝ Telcell-ից

Telcell-ը կարճ ուղեցույց է հրապարակել այն մասին, թե ինչպես կարելի է հիմա ձեռք բերել տրանսպորտի QR ուղետոմս։

Միասնական տոմսային համակարգի մասին

Թվայնացման դարում կանխիկ վճարումներից անկանխիկի անցումն ընդգրկում է նորանոր բնագավառներ։ Անմասն չմնաց նաև տրանսպորտը։ Դեռևս 2023թ-ի վերջում Telcell ընկերությունն ու Երևանի քաղաքապետարանը համատեղ ջանքերով մայրաքաղաքում ներդրել են հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը՝ այդպիսով սկսելով անցումը անկանխիկ վճարումների։ Այսօր համակարգը գործում է Երևանի ավտոբուսներում, օդանավակայան տանող ավտոբուսներում, մետրոյում և տրոլեյբուսներում։

Նոր համակարգի առավելությունները

Անկանխիկ տարբերակով տրանսպորտի ուղետոմսերի գնումն ավելի արագ է, հարմար, չի պահանջում մանրադրամի առկայություն ուղևորի կամ վարորդի մոտ և չի գոյացնում հերթեր տրանսպորտային միջոցում։ Առավելությունները շոշափելի են, բայց դրանցից օգտվելու համար հանրությանը պետք է լավագույնս ծանոթացնել նոր համակարգին։ Այս նպատակով կիսվում ենք Telcell ընկերության տարածած ուսուցողական հոլովակով, որում մանրամասն ներկայացված են QR ուղետոմսերի ձեռքբերման եղանակներն ու քայլերը։

QR ուղետոմսի ձեռքբերման եղանակները

Դրանք երկուսն են՝ Telcell Wallet հավելվածով և Telcell Terminal-ով։ Telcell Wallet-ով տրանսպորտի QR ուղետոմս գնելու համար պահանջվում է հաստատել անձը՝ հավելվածում անցնելով նույնականացում, և կցել բանկային քարտ: Եթե բանկային քարտ առկա չէ, հավելվածում հնարավոր է բացել բանկային հաշիվ կամ Visa թվային քարտ:

Տերմինալով QR ուղետոմս գնելու համար նույնականացում անցնել պետք չէ․ կարելի է մոտենալ Երևանում ցանկացած Telcell Terminal-ի ու գնել ուղետոմս։ Այս ուղետոմսը փաստացի կտրոն է, որի վրա առկա է QR կոդ: Այնինչ Telcell Wallet հավելվածով կարելի է QR ուղետոմս ձեռք բերել ցանկացած վայրից՝ սմարթֆոնով, և այն կպահպանվի հավելվածում։

Մոտ ապագայում Telcell ընկերությունը կներդնի տրանսպորտի QR ուղետոմս գնելու նոր եղանակներ, իսկ մինչ այդ կարելի է դիտել հոլովակը և ծանոթանալ Telcell Wallet-ով ու Telcell Terminal-ով ուղետոմսերի ձեռքբերման մանրամասն քայլերին։

Գտեք Telcell Terminal-ները քաղաքում ամենուր, իսկ հավելվածը ներբեռնեքApp Store-ում ևGoogle Play-ում։