Երևանի Արտաշիսյան փողոցի 39 շենքի հինգերորդ հարկի 35 բնակարանում պայթյունի գործով քրվարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է Factor.am-ը։
«Նախաքննություն է իրականացվում, անձը բուժհաստատաությունում է գտնվում, վիճակը երեկվա համեմատ այսօր ավելի բարվոք է։ Նրա հետ անհրաժեշտ քննչական գործողություններ կանցկացվեն․ մինչև այս պահը հնարավոր չի եղել», – ասել է Աբրահամյանը։
ՔԿ-ից փոխանցել են, որ խիստ նախնական տվյալներով բնակարանում գազի արտահոսք է տեղի ունեցել։
«Մնացած հանգամանքները քննությամբ պարզվում են, իրականացվում են անհետաձգելի համապատասխան քննչական վարույթային գործողություններ», – նշել է ՔԿ խոսնակը։
Factor.am-ի տեղեկություններով մարմնական վնասվածքներով երեկ հիվանդանոց էր տեղափոխվել նույն բնակարանի բնակիչ Ք․Ա․-ն։ Փլուզվել էին հինգերորդ հարկի բնակարանների միջնապատերը։