23 հուլիսի 2024 - 19:19 AMT
Հույն նախարարը պատասխանել է Թուրքիայի սպառնալիքներին․Մեր F-35-երը մի գիշեր կարող են անսպասելի հայտնվել Անկարայում

Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսը, արձագանքելով Կիպրոս ներխուժման 50-ամյակի կապակցությամբ Թուրքիայի ՊՆ սպառնալից հայտարարություններին, ասել է, որ Հունաստանի F-35-երը մի գիշեր կարող են անսպասելի հայտնվել Անկարայում և քաոս առաջացնել։ Նա այդ մասին ասել է Open TV–ի եթերում։

«Ես լսում եմ այդ արտահայտությունը՝ «հանկարծակի մի գիշեր» և ծիծաղս գալիս է։ Մենք ևս կարող ենք անսպասելի գիշերը F-35–ով Թուրքիա թռչել, հանկարծակի մի գիշեր հայտնվել Անկարայում։ Տեսե՞լ եք, թե ինչ է կատարվում Եմենում։ Եթե դուք ունեք անորսալի F-35-ներ, կարող եք հանկարծ մի գիշեր հայտնվել Անկարայում։ Ես չեմ ասում, որ մենք դա կանենք, քանի որ չենք ուզում, բայց ես ծիծաղում եմ, երբ Էրդողանն է ասում դա: Ինչո՞վ եք գալու Հունաստան մի գիշեր։ Ձեր հագած կոշիկներո՞վ»,-ասել է նա, գրում է Keep Talking Greece–ը։

Թուրքիայի նախագահը նույն արտահայտությունն էր օգտագործել նաև երկու տարի առաջ, երբ սպառնացել էր Հունաստանին, թե Թուրքիան կարող է հարձակվել «հանկարծ մի գիշեր»: Թուրքական մամուլն անմիջապես «սկանդալային» և «սպառնալից» էր բնութագրել Գեորգիադիսի հայտարարությունը։

Նշվում է, որ Հունաստանի F-35-երը կստանա միայն 10 տարի անց։