Պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ հայտնելով, որ ՀՀ ԶՈւ–ն կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայկական զինուժն, իբր, հետախուզական գործողություններ էկատարել Լաչինի հատվածում։