30 հուլիսի 2024 - 14:10 AMT
ՀՀ-Թուրքիա սահմանին ընթանում է երկու երկրի հատուկ ներկայացուցչների հանդիպումը

Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի հետ հարաբերություններին կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը։

Հանդիպման սկզբում հատուկ ներկայացուցիչները շրջել են Մարգարայի վերանորոգված անցակետում, հայտնում է Արմենպրեսը։

Սա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումն է:

Հուլիսի 26–ին «Մարգարա» անցակետ էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել էր, որ մաքսային կետն արդիականացվել է և որ ծրագրի արժեքը 1 մլրդ դրամ է։