14 մայիսի 2009 - 20:22 AMT
Նաիրիտում շարունակվում է փոքր պայթյունների շարքը
«Նաիրիտ» ՓԲԸ-ում մինչեւ հիմա փոքր պայթյուններ են լսվում: Կրակն արդեն չի երեւում, բայց ծուխը շարունակում է նույն ինտենսիվությամբ դուրս գալ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել փրկարարների բրիգադը: Գործարանի շրջակա տարածքը փակ է տրանսպորտի երթեւեկության համար: Այլեւս կատարվածի ոչ մի մանրամասներ չի հաջողվում իմանալ:

Այսօր` տեղական ժամանակով մոտավորապես 18:40-ին, սինթետիկ կաուչուկի արտադրության մասնագիտացված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել երկու պայթյուն, որից հետո հրդեհ է սկսվել: Ներկա պահին գործարանի վերեւում ծխի հսկայական քուլաներ են երեւում:

15 րոպե անց կատարվածի վայր են ժամանել 9 հրշեջ ստորաբաժանումներ: