1 օգոստոսի 2024 - 10:39 AMT
ԱԳՆ խոսնակ․ Բեյրությում տուժածների թվում հայեր չկան

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հուլիսի 30–ի հրթիռակոծման հետևանքով տուժածների թվում հայեր չկան: Այդ մասին «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցածի հետևանքով տուժածների մեջ հայեր չկան»,–ասել է նա։

Հուլիսի 30–ին Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին, որի հետևանքով մոտ 70 մարդ է տուժել։

Բեյրութին Իսրայելի հարվածի թիրախը «Հեզբոլլահ» շարժման զինված ուժերի հրամանատարներից մեկն էր, որը, ըստ Իսրայելի, պատասխանատու էր Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս գյուղի հրետակոծության համար, որի հետևանքով սպանվել էր 12 իսրայելցի երեխա և դեռահաս։