Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում 40 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին։ Գործադիրը հավանություն է տվել համաձայնագրի ստորագրմանը։
Որոշման շրջանակում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ և «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները։
Ենթակայանների վերակառուցման իրականացման նպատակներն են՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերազինում, արդիականացում և առաջատար տեխնոլոգիաներով հագեցման աշխատանքների իրականացում, սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակի և վթարների վերացման տևողության նվազեցում՝ բարձրացնելով էներգահամակարգի հուսալիությունը և կայունությունը։