EIB Global-ը և Evocabank-ը միավորում են իրենց ուժերը՝ 12 միլիոն եվրո վարկային միջոցներով նպաստելու փոքր բիզնեսի զարգացմանը․
Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) մաս կազմող EIB Global-ն առաջին անգամ միավորում է իր միջոցները հայկական Evocabank-ի հետ՝ բարելավելու Հայաստանում մանր, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար ֆինանսական միջոցների հասանելիությունը: EIB Global-ն Evocabank-ին կտրամադրի 12 միլիոն եվրո վարկային միջոցներ:
ԵՆԲ-ի վարկային միջոցները հնարավորություն կտան Evocabank-ին Հայաստանում ընդլայնելու ձեռնարկությունների ֆինանսավորումը` նպաստելով բիզնեսի գործունեության ծավալների մեծացմանը, ստեղծելով նոր աշխատատեղեր և իրացման նոր հնարավորություններ: Սա կխթանի ներառական տնտեսական աճը, քանի որ վարկային միջոցների 20% հատկացվելու է կանանց պատկանող ձեռնարկություններին: Ակնկալվում է, որ մոտավորապես 100 ՄՓՄՁ կօգտվի ծրագրից՝ ապահովելով մոտ 1200 աշխատատեղ:
Ֆինանսական միջոցները տրամադրվելու են տեղական արժույթով՝ ՀՀ դրամով, ՄՓՄՁ-ներին արտարժութային ռիսկերից զերծ պահելու համար: Եվրոպական Միությունը (ԵՄ) դրամաշնորհի միջոցով օժանդակում է ֆինանսավորման ընդլայնմանը, ինչը թույլ կտա վարկերի համար մատչելի տոկոսադրույք սահմանել:
Դրամաշնորհը Հարավային Կովկասում EIB Global-ի նախաձեռնության մի մասն է, որը կխթանի մրցակցությունը բանկային հատվածում, կբարելավի փոքր բիզնեսին հասանելի ֆինանսական միջոցների որակը և ծավալները: Ծրագիրը նաև կնպաստի ԵՄ-ի նպատակների իրագործմանը՝ Արևելյան գործընկերության Տնտեսական և Ներդրումային ծրագրի շրջանակներում օժանդակելով Հայաստանում 30,000 ՄՓՄՁ-ների զարգացմանը:
«Այս համագործակցությունը հիմնված է Եվրոպական թիմի հանձնառության վրա՝ Հայաստանում ամրապնդելու փոքր բիզնեսի մրցունակությունը և ստեղծելու բավարար աշխատատեղեր», - ասել է ԵՆԲ-ի գործունեության համար պատասխանատու և ԵՆԲ-ի փոխնախագահը Թերեզա Չերվինսկան:
«Evocabank-ի հետ գործակցության շնորհիվ ԵՆԲ-ի վարկային այս միջոցները կնպաստեն կայուն և ներառական տնտեսության մեջ ՄՓՄՁ-ների բաժնի մեծացմանը՝ տրամադրելով մատչելի տոկոսադրույքով վարկեր տեղական արժույթով: Համաձայնագիրը կնպաստի ֆինանսական միջոցների մատչելության բարձրացմանը, Հայաստանում ֆինանսական ծառայություններից օգտվելու ցածր հնարավորություններ ունեցող ՄՓՄՁ-ների ֆինանսական ներուժի զարգացմանը»:
«Մենք հաստատակամ ենք վստահեցնելու բանկերին, որ վարկի պայմանները, ԵՄ դրամաշնորհով ամրապնդված տեղական արժույթի արժեվորմամբ, կլինեն շատ գրավիչ: ՀՆՀ դրամաշնորհի վերջնականացման հետ մեկտեղ, այս նախաձեռնությունը կլրացնի ԵՆԲ-ի սեփական ռիսկային գործողությունները՝ բարձրացնելով ֆինանսական մատչելիությունը և աջակցությունը տեղական բիզնեսներին», - ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերը:»
Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշել է. «Մենք շատ ուրախ ենք համագործակցել EIB Global-ի հետ այս նախաձեռնության շրջանակներում, որն ուղղված է Հայաստանում ՄՓՄՁ հատվածի զարգացմանը: 12 միլիոն եվրո վարկային միջոցները նոր փուլ են տեղական բիզնեսներին մատչելի ֆինանսավորում ապահովելու մեր առաքելության մեջ: Այս վարկային միջոցները հնարավորություն կտան ձեռներեցներին ընդլայնելու իրենց գործունեությունը, ստեղծելու աշխատատեղեր և գտնելու իրացման նոր հնարավորություններ: Այս ֆինանսավորման կարևորագույն կողմը նաև այն է, որ միջոցների 20%-ը տրամադրվելու է կանանց պատկանող բիզնեսներին, ինչը կնպաստի ներառական տնտեսության աճին:
Շնորհիվ ԵՄ-ի դրամաշնորհի՝ այս ֆինանսական միջոցները կտրամադրվեն տեղական արժույթով` դրամով, բացառելով արտարժույթի տատանումների ռիսկը ՄՓՄՁ-ների համար և նպաստելով ֆինանսական կայունությանը: Մեզ ոգեշնչում են այս համագործակցության հեռանկարները, որոնք հնարավոր կդարձնեն մեր տնտեսության հետագա զարգացումը և կապահովեն մեր շարունակական օժանդակությունը Հայաստանի գործարար համայնքին»:
ԵՆԲ-ն Եվրոպական Միության երկարաժամկետ ֆինանսավորման հաստատությունն է, որը պատկանում է անդամ-պետություններին: Այն տրամադրում է երկարաժամկետ ֆինանսավորում հուսալի ներդրումների համար՝ աջակցելով ԵՄ քաղաքականության նպատակներին չորս առաջնահերթ ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, նորարարություն, կլիմա և շրջակա միջավայր, ՓՄՁ-ներ։
EIB Global-ը Եվրոպական Ներդրումային Բանկի մասնագիտացված ստորաբաժանում է, որի նպատակն է զարգացնել միջազգային գործակցությունները և զարգացման ֆինանսավորման ազդեցությունը, նպաստելով Եվրոպական Միության երեք համակողմանի առաջնահերթությունների իրագործմանը. Եվրոպական Կանաչ գործարք, Գլոբալ Գեյթվեյս և աշխատատեղեր, ինչպես նաև կայուն և ներառական տնտեսության աճ: Team Europe-ի կազմում EIB Global-ը խթանում է ուժեղ, նպատակաուղղված գործընկերությունների զարգացմանը՝ ֆինանսական այլ հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ միասին՝ սերտորեն աշխատելով բազմակողմ զարգացման այլ բանկերի հետ։ EIB Global-ն ավելի մոտ է դարձնում ԵՆԲ խումբը տվյալ երկրի մարդկանց, ընկերությունների և հաստատությունների համար ամբողջ աշխարհում գործող գրասենյակների միջոցով՝ ներառյալ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչությունը, որը գործում է նաև Հայաստանում։