2 օգոստոսի 2024 - 12:44 AMT
Արտաշատի համայնքապետարանում ստուգումների արդյունքում 5 կալանավորված կա․ 9 անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել

Արտաշատի համայնքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունների և ստուգումների արդյունքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այդ մասին ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, հայտնում է Factor.am-ը։

Նա նշել է, որ 9 անձ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։

«Կալանավորված անձանից 2-ը հարկային տեսուչներ են։ Գործն առնչվում է Արտաշատում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առևերույթ հափշտակություններին, և ՊԵԿ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալուն»,- նշել է Օհանջանյանը։

Հուլիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է իրականացրել Արտաշատի համայնքապետարանում։

Արտաշատ խոշորացված համայնքի Արտաշատ քաղաքի և հարակից 29 բնակավայրի փողոցների նորոգման և ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են անցած տարի և շարանուկվում են մինչ օրս։