3 օգոստոսի 2024 - 12:19 AMT
Դավիթ Չալոյանը դուրս է մնացել Օլիմպիադայում հետագա պայքարից

Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում իր երկրորդ մենամարտն է անցկացրել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ): Նա պարտվել է Եվրոպայի գործող չեմպիոն Այուբ Գադֆա Դրիսելին և դուրս մնացել հետագա պայքարից։

Չալոյանը Իսպանիան ներկայացնող մրցակցին պարտվել է 0։5 հաշվով։

Մեկնարկային մենամարտում Չալոյանը 3:2 հաշվով հաղթել էր Օրի Դելիշեսին Մեծ Բրիտանիայից։