14 հունիսի 2002 - 23:12 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՐԿԻՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Եվրոպայի խորհրդարանը հերթական անգամ մերժել է Անկարայի հավակնությունները Եվրամիության անդամակցության վերաբերյալ: Երեկ Եվրախորհրդարանի պլենար նիստի կողմից հավանության արժանացած` զեկույցը կոչ է անում ավելի ակտիվորեն զարգացնել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը եւ առավել շատ ջանքեր գործադրել մարդու իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար: Զեկույցում չեն նշվում ԵՄ Թուրքիայի հնարավոր ընդունման ժամկետները: Զեկույցի համաձայն, այդ կազմակերպության անդամակցությանը հավակնող, տասը պետություններ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամներ կդառնան արդեն 2004 թվականին: Երկու երկրների` Բուլղարիայի եւ Ռումինիայի վերաբերյալ, ակնկալվում են լրացուցիչ քննարկումներ 2004 թվականից հետո:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: