Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է ՀՀ-ին Փարիզի Օլիմպիական խաղերում առաջին մեդալի առթիվ։ Այդ մասին նա գրել է X-ի միկրոբլոգում։
«Շնորհավորում ենք Հայաստանի առաջին մեդալը նվաճած մարմնամարզիկ Արթուր Դավթյանին»,–ասվում է գրառման մեջ։
Նա նաև տեսանյութ է հրապարակել։
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում: Երկու ցատկերի հաշվարկով նա վաստակել է 14․ 966 միավոր և գրավել երկրորդ տեղը, նվաճեց Փարիզի օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը։ Նա առաջինն է Հայաստանի մարզիկներից մեդալ նվաճում այս Օլիմպիադայում։