9 օգոստոսի 2024 - 11:43 AMT
ՀՀ հունահռոմեական ոճի ըմբիշների թիմն Օլիմպիադայի լավագույն 5-յակում է

Հրապարակվել է Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանշային աղյուսակը։ Հայաստանի թիմը 45 միավորով ընդգրկվել է լավագույն հնգյակում, հայտնում է Panorama.am-ը։

Առաջին տեղում 101 միավորով Իրանն է, 59 միավորով երկրորդ հորիզոնականում Կուբան է, 55 միավորով՝ երրորդ հորիզոնականում Ղրղզստանն է, 50 միավորով չորրորդ հորիզոնականում Ճապոնիան է։

Հայաստանի հարևան երկրներից Ադրբեջանը 35 միավորով ութերորդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 10 միավորով տասնիններոդ տեղում է, Վրաստանը չորս միավորով հանգրվանել է 25-րդ տեղում։

Օգոստոսի 7-ին Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Ալեքսանյանը մրցել էր Իրանից Մոհամմադհադի Սարավիի հետ: Հայկական ըմբշամարտի լեգենդ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում զիջել էր 4:1 հաշվով և երկրորդ անգամ իր կարիերայի ընթացքում դարձել ՕԽ արծաթե մեդալակիր:

Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել։