9 օգոստոսի 2024 - 14:15 AMT
ՀՀ-ն և Վրաստանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում գործակցության զարգացումը

Օգոստոսի 8-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Մարիամ Կվրիվիշվիլիին, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

«Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։