ՌԴ Կուրսկի շրջանում իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների կամ հայերի առկայության մասին այս պահին տվյալներ չկան: Այդ մասին հայտնել է ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։
Ռուսաստանն օգոստոսի 6-11-ը արտակարգ դրություն է հայտարարել Կուրսկի մարզում, որտեղ արդեն չորրորդ օրն է՝ ուկրաինական բանակը ռազմական գործողություններ է իրականացնում։
Ուկրաինային սահմանակից Կուրսկի մարզում, Ռուսաստանի 2020-ի մարդահամարի տվյալներով, ավելի քան 5000 հայ է ապրում։ Հայ համայնքը մեծությամբ երկրորդն է ուկրաինականից հետո։
ՌԴ Կուրսկի մարզում շարունակվում են մարտերը Ուկրաինայի զինված ուժերի հետ, որոնք հարձակում էին ձեռնակել օգոստոսի 6-ից։ Հայտարարվել է, որ կասեցվել է Ուկրաինայի ԶՈւ առաջխաղացումը ՌԴ տարածքի խորքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է գումարել։ Տեղի ունեցողը նա որակել է որպես «Կիևի լայնածավալ սադրանք»։
Ըստ որոշ տեղեկությունների, Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է գրավել Կուրսկի շրջանում գտնվող «Սուջա» գազաչափիչ կայանը, որը սահմանին մոտ է, պաշտոնական հաստատում դա դեռ ոչ մի կողմից չի ստացել։