14 մայիսի 2009 - 22:55 AMT
Հրդեհը «Նաիրիտում» տեղայնացվել է
Հրդեհը Երեւանի «Նաիրիտ» կաուչուկի գործարանում տեղայնացվել է: Այս պահի դրությամբ տարվում են աշխատակիցների որոնողական աշխատանքներ: Պատահարի վայրում են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը եւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Կրակի մարման աշխատանքներին մասնակցել է հրշեջ 27 անձնակազմեր:

Այսօր, տեղի ժամանակով մոտ 18:40-ին «Նաիրիտի գործարան» ՓԲԸ-ում, որը մասնագիտացած է սինթետիկ կաուչուկի արտադրության վրա, երկու պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: 15 րոպե անց պատահարի վայր է ժամանել 9 հրշեջ անձնակազմ: Գործարանի մերձակա տարածքը շրջափակված է ոստիկաններով եւ փակ է տրասնպորտի համար:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տալիս «Նաիրիտին» մերձակա թաղամասերի բնակիչներին չբացել պատուհանները: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել նախարարությունում, վարակի վտանգ չկա, սակայն պատուհանները խորհուրդ չի տրվում բացել ծխի պատճառով: