14 օգոստոսի 2024 - 12:30 AMT
Իրանն Ադրբեջանի հետ սահմանին զորավարժություններ է սկսել

Իրանի ռազմածովային ուժերն օգոստոսի 13-ին զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում, հայտնում է Mehr գործակալությունը:

Ըստ աղբյուրի, Աստարայի ռազմածովային ուժերի բազայում անցկացված ռազմածովային պաշտպանության զորավարժությունների ընթացքում հարձակման են ենթարկվել պայմանական թիրախները։ Ըստ Աստարայի փոխնահանգապետ Համիդ Մուսավի, դրանց նպատակն է հնարավորինս նախապատրաստել նավատորմի ուժերը։

Աստարան Իրանի և Ադրբեջանի սահմանով անցնող ու Կասպից ծով թափվող Աստարա գետի աջ ափին է, որի ձախ ափին տեղակայված է ադրբեջանական քաղաքն է։