27 օգոստոսի 2024 - 14:27 AMT
Ուկրաինացի թենիսիստուհին հրաժարվել է սեղմել Ավանեսյանի ձեռքը․ Բացատրել է՝ ինչու

Ուկրաինացի թենիսիստուհի Էլինա Սվիտոլինան Մեքսիկայի Մոնթերեյ քաղաքում ընթացող մրցաշարում հրաժարվել է սեղմել Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանի ձեռքը, որը նախկինում հանդես էր գալիս ՌԴ դրոշի ներքո։

Սվիտոլինան դա բացատրել է նրանով, որ Ավանեսյանը չի հստակեցրել իր դիրքորոշումը Ուկրաինայում ՌԴ գործողությունների վերաբերյալ, գրում է Sport.ru-ն։

«Սոցցանցերում ինձ քննադատո՞ւմ են ձեռքսեղմումից հրաժարվելու համար։ Նախ, ես այնքան էլ հաճախ չեմ կարդում սոցցանցերի հրապարակումները: Այնտեղ շատ բացասական մարդիկ կան, որոնք վատ բաներ են գրում։ Բայց իմ թիմում մի քիչ խոսել ենք այդ մասին։

Երկրորդը, ես գիտեմ, որ նա փոխել է քաղաքացիությունը, բայց դա չէ միակ կարևոր կետը։ Պետք է նաև սեփական դիրքորոշում ունենալ երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Ես չեմ լսել, որ նա ինչ-որ բան ասեր դրա մասին:

Մի բան է քաղաքացիությունը փոխելը սեփական շահի համար, այլ բան՝ փոխել քաղաքացիությունը, երբ դեմ ես տեղի ունեցողին»,–ասել է Սվիտոլինան։