Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը հայ հրաձիգները պայքարել են 50 մ մրցատարածությունում, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան եռյակը 50 մ վազող թիրախ կանանց թիմային պայքարում 1658 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։
Գոռ Խաչատրյանը երիտասարդների անհատական պայքարում 568 միավորով նվաճել է բրոնզե մեդալ։ Երիտասարդների թիմային պայքարում Մարի Ղազարյան, Անահիտ Սարգսյան, Աիդա Ազատյան եռյակը 1495 միավոր արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր։