15 մայիսի 2009 - 14:10 AMT
Թուրքիայի վարչապետը կբացի Հայաստանի հետ սահմանը խորհրդարանական ընտրություններից հետո
Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը ժամանակավորապես հրաժարվել է Հայաստանի հետ սահմանի բացումից խորհրդարանական ընտրություններում հաղթելու նպատակով: Այդ մասին ասվում է «Նովոստի-Ազերբայջան» լրատվական գործակալության հաղորդագրության մեջ: Ըստ քաղաքագետի, շնորհիվ Ադրբեջանի ջանքերի, թուրքական ընդդիմությունը կարողացավ ղարաբաղյան հարցը ներքաղաքական խնդիր դարձնել Թուրքիայի համար: «Ուստի հայ-թուրքական սահմանի բացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հետ կապելու վերաբերյալ իր վերջին հայտարարություններով, Էրդողանը հանեց այդ հարցը օրակարգից եւ զինաթափեց ներքին ընդդիմությանը»,-ասել է Զ.Ալիզադեն:

Զ.Ալիզադեն վստահ է, որ Թուրքիայի վարչապետը, հաղթելով խորհրդարանական ընտրություններում, կմոռանա Ղարաբաղի մասին եւ ձեռնամուխ կլինի Թուրքիայի ու Հայաստանի միջեւ արդն իսկ գոյություն ունեցող առեւտրատնտեսական կապերի իրավաբանական ձեւակերպմանը: