4 սեպտեմբերի 2024 - 11:34 AMT
Երևանի Courtyard by Marriott հյուրանոցի տարածքում կգործի «Ջիա» միջերկրածովյան նոր ռեստորանը

Երևանի ամենասիրված վայրերից մեկը դարձած Courtyard by Marriott հյուրանոցի երկրորդ հարկում սեպտեմբերի 6-ից կգործի միջերկրածովյան ինքնատիպ կերակրատեսակներ ընդգրկող մենյուով «Ջիա» ռեստորանը: Տերյան 5 հասցեն վաղուց դարձել է Երևանի գործարար հանդիպումների և հանգիստ անցկացնելու համար հրաշալի վայր, որը արդեն լրացնում է մինչև 80 անձի համար նախատեսված ռեստորանը:

«Ջիա» ռեստորանը Երևանի եզակի վայրերից է, որտեղ հնարավոր է գտնել տարբերվող համային լուծումներ միջերկրածովյան տարբեր երկրների խոհանոցներից, իհարկե, չշրջանցելով տեղական խոհանոցի յուրօրինակությունները: Մենք շեշտադրումը կատարել ենք թարմ պատրաստվող տարբեր ձկնատեսակներով կերակուրներից, մինչև բուսակերների համար նախատեսված մոտ 40 անուն կերակրատեսակների տարբերակների վրա: Մեր նորաբաց ռեստորանի կարևոր հատկանիշներից է նաև հանգիստ, տրամադրող միջավայրը»,-նշել է Courtyard by Marriott-ի գլխավոր տնօրեն Թոմաշ Վեսելին:

Ռեստորանի մենյուի բաժիններում ներառված է նախուտեստների, հիմնական ուտեստների, ապուրների, պաստաների, պիցցաների, խավարտների ու աղանդերների լայն տեսականի: Չնայած բազմազանությանը` մենյուի սկզբունքը պարզությունն է և ընտրանքի հարցում արագ կողմնորոշվելու հնարավորությունը:

Զարդարված փարթամ կանաչով, մարմարե շեշտադրումներով դեկորներները «Ջիա» ռեստորանին հաղորդում են իրապես գրավիչ մթնոլորտ: Ռեստորանի փակ տարածքին հաջորդում է ամառային պատշգամբը` քաղաքի գեղեցիկ տեսարաններով, որն այն դարձնում է միմյանց հետ շփվելու և հանգստանալու կատարյալ վայր:

Marriott International-ի կողմից կառավարվող հյուրանոցի այս հատվածում բացի համեղ ուտեստներից հնարավոր է վայելել գինիների լայն տեսականի, որը կօգնի տրամադրվել ստեղծագործական աշխատանքին: Որակյալ գինու համտեսը, համեղ սնվելու ընթացքը օրվա տարբեր ժամերին ուղեկցվում է տրամադրող ու հաճելի ֆոնային երաժշտությամբ, որն ավելի անմիջական է դարձնում միջավայրը: Ռեստորանի սպասարկումը լավագույն չափորոշիչներով է և ամեն հյուրի հանդեպ անհատական մոտեցմամբ ու ուշադրությամբ:

Այսպիսով, «Ջիա» ռեստորանը Երևանի գուրմանների հաջորդ հավաքատեղին է, քանի որ ներառում է միջերկրածովյան ամբողջ կոլորիտը, իտալական, հունական և լիբանանյան խոհանոցի լավագույն ճաշատեսակները: «Ջիա» ռեստորանն իր բնույթով, տրամադրող միջավայրով առանձնացող վայր է ցանկացած տեսակի փոքր և միջին միջոցառումների համար։ Առաջին ժամադրությունից մինչև ընկերական հավաքույթներ, ընտանեկան միջոցառումներից մինչև ծննդյան արարողություններ: Այդ ամենին նպաստում է Marriott International-ի չափանիշներով վերապատրաստված աշխատակազմը, ով կապահովի այցելուների միջոցառումների սահուն ընթացքը։

Courtyard by Marriott-ը հյուրանոցային ապրանքանիշն է այն ճանապարհորդների համար, ովքեր ոգեշնչված են մեծ բարձունքներ նվաճելու ցանկությամբ: Ունենալով ավելի քան 1300 հյուրանոց 60 երկրներում ՝ Courtyard-ը ամեն ինչ անում է իր հյուրերին աջակցելու և նրանց կարիքները հոգալու համար ամենուր և անկախ նրանց ուղևորության նպատակից: Համարների ձևավորումը նախատեսված է հանգստանալու և վերալիցքավորվելու լավագույն փորձառության համար։ Համարները հագեցած են փափուկ անկողնային պարագաներով և հարմարավետ աշխատանքային տարածքներով: Courtyard-ը հպարտ է մաս կազմել Marriott Bonvoy®-ին՝ Marriott International-ի համաշխարհային ճանապարհորդական ծրագրին: Courtyard by Marriott Yerevan հյուրանոցն ունի 172 համար, մինչև 180 տեղանոց կոնֆերանս սրահ, գործում է սպա և մարզասրահ, Go & Sip After-Work կոկտեյլ բարը, co-working տարածքը, ինչպես նաև Gia ռեստորանը: