Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը:
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Քսավյե Բետելի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները «Երևանյան երկխոսություն» (Yerevan Dialogue) միջազգային համաժողովի շրջանակներում համատեղ կմասնակցեն «Հարավային Կովկասը խաչմերուկում. տրոհված լինելու և համագործակցության միջև» խորագրով պանելային քննարկմանը
ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ից 11-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի իր մասշտաբով եզակի «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը։համաժողովին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ և այլ հյուրեր:
Հրավիրյալների թվում են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը, Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը, Լյուքսեմբուրգի փոխվարչապետը, Լիտվայի նախկին նախագահը, Թունիսի նախկին վարչապետը, Իրանի արտաքին գործերի փոխնախարարը, Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախկին նախարարը։