14 սեպտեմբերի 2024 - 17:00 AMT
Ըստ Օվերչուկի՝ ՀՀ ու ՌԴ միջև խնդիրները լրատվամիջոցներն են ուռճացնում

Հայաստանում գտնվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներ հետ զրույցում վստահեցնում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև խնդիրները լրատվամիջոցներն են ուռճացնում:

«Պետք է կարողանալ տարբերել իրականությունը լրատվամիջոցների ներկայացրածից, քանի որ տեղեկատվական օրակարգը հաճախ չի արտացոլում իրականությունը»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է` Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելանում է և, որ Հայաստանը շատ ակտիվ դերակատարում ունի ԵԱՏՄ-ում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաների: