Վերին Լարսի անցակետը սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը որոշ ժամերի չի աշխատի՝ դրա չեզոք գոտում գտնվող թունելում իրականացվելու են վերանորոգման աշխատանքներ, հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Այդ պատճառով նշված ժամանակահատվածում Երևանի ժամանակով առավոտյան 05:00-09:00 անցակետերը չեն աշխատի։
Մյուս բոլոր ժամերին ռուսական և վրացական անցակետերը կաշխատեն բնականոն ռեժիմով: