15 մայիսի 2009 - 23:38 AMT
Բարեգոր֊ծական ծրագրերի համակարգ֊ման հանձնաժողովը հաստատել է Էջմիածնի բարեկարգման նախագիծը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգոր֊ծական ծրագրերի համակարգ֊ման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնա֊ժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը: Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, հանձնաժողովը քննարկել է 19 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկ֊վել եւ հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Լոռու մարզի Ձորամուտ գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման, Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղի դպրոցի կահավորման, Գյումրի քաղաքի ծածկած լողավազանի օդափոխության համակարգի մոնտաժման, ՀՀ եւ ԼՂՀ դպրոցների կահավորման ու ԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար, Ազոխ եւ Դրախտիկ գյուղերի ջրատարի կառուցման համար խողովակների ներկրման եւ հեղինակային հսկողության օժանդակ ծրագրերը: Նիստում քննարկվել եւ հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող Էջմիածնի Վեհարանի, վարչական շենքի եւ Սեւանի Վազգենյան դպրոցի ջեռուցման համակարգերի մոնտաժման եւ նորոգման, տարածքի բարեկարգման, արտաքին եւ ներտարածքային էլեկտրամատակարարման աշխատանքների ծրագրերը:

Հաստատվել են նաեւ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմի կողմից իրականացվող Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի եկեղեցու կառուցման, «Վորլդ Վիժն ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող Գյումրի քաղաքի N 20 նախակրթարանի համար ջեռուցման համակարգի կառուցման, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի համայնքների բնակիչների համար գործարարության եւ գյուղատնտեսության վերաբերյալ դասընթացների կազմակերպման ու Արագածոտնի մարզի Սուսեր - Նոր Արթիկ համայնքների համար խմելու ջրագծի կառուցման, Հայաստանի հրեական կրոնական համայնքի բարեգործական գործունեության 2009-2010թթ. ծրագրերը:

«Քարավան 88» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Վեց համայնքների հզորացում» ծրագրի նպատակն է սեմինարների, դասընթացների ու արհեստագործական գիտելիքների ձեռքբերման միջոցով ակտիվացնել Գեղարքունիքի մարզի Դպրաբակ, Այգուտ, Կալավան, Բրեպատ, Զորավանք եւ Անտառամեջ համայնքների երիտասարդությանը, իսկ Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների առեւտրայնացում եւ լիցենզավորում» ծրագրի նպատակն է սեմինարների միջոցով գիտական ու կրթական համակարգի անհատներին ծանոթացնել տեխնոլոգիաների առեւտրայնացման եւ լիցենզավորման գործընթացին:

Նիստում քննարկվել եւ հաստատվել են նաեւ նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ եւ տարբեր կազմակերպու֊թյունների հասցե֊ներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: