25 սեպտեմբերի 2024 - 15:58 AMT
ԱԳՆ․ Նյու Յորքում կկայանա Միրզոյան–Բլինքեն–Բայրամով եռակողմ հանդիպումը

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքների կապակցությամբ։